28 հուլիսի 2017 - 17:28 AMT
Վրաստանի սևծովյան ափին փոթորիկ է սպասվում

Օդերևութաբանները զգուշացնում են՝ Վրաստանի սևծովյան ափին 3-5 բալ ուժգնությամբ փոթորիկ է սպասվում: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ Սև ծովի ափամերձ տարածքում ուժգին քամու պատճառով կանխատեսվող փոթորիկը տեղի կունենա հուլիսի 28-30-ն ընկած ժամանակահատվածում:

Ծովափնյա տարածքներում արդեն տեղադրված են «ծով մտնելն արգելված է» գրություններով նշաններ, հայտնում է Aliq.Media-ն արտակարգ իրավիճակների ծառայության վրա հղումով

Փրկարարները նույնպես մի քանի լեզուներով այդ մասին տեղեկատվական թերթիկներ են բաժանում ափին գտնվողներին: