29 հուլիսի 2017 - 12:31 AMT
Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային է վիրավորվել

Հուլիսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում ադրբեջանական զինուժի կրակից վիրավորվել է Պառավաքարի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1976թ. ծնված Արթուր Մայրանյանը:

Նա երկու երեխաների հայր է:

Aravot.am-ը Պառավաքարի գյուղապետի տեղակալ Սարգիս Մարգարյանին հղումով գրում է, որ գնդակը կոտրել է Արթուրի թևի ոսկորները, ապա դիպել մեջքի փափուկ հյուսվածքներին, նրա առողջական վիճակը բավարար է:

Ներկայումս Ա. Մայրանյանը բուժվում է Բերդի բժշկական կենտրոնում: