22 հունվարի 2008 - 16:00 AMT
ԵԽԽՎ. Կոսովոն չի կարող նախադեպ դառնալ այլ նմանատիպ իրադրությունների կարգավորման համար Եվրոպայում
ԵԽԽՎ նոր նախագահ Լուիս Մարիյա դե Պուչը չի կարծում, որ Կոսովոյի գործընթացը կարող է նախադեպ դառնալ Եվրոպայում այլ նմանատիպ իրադրությունների կարգավորման համար: «Ոչ մի կապ չկա այն ամենի հետ, ինչ կատարվում է Կոսովոյում եւ Եվրոպայի այլ հատվածներում: Ես հուսով եմ, որ իրադրությունը Կոսովոյի շուրջ կկարգավորվի կոնսենսունսի հիման վրա, միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է նա իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ: Լուիս Մարիյա դե Պուչը նաեւ դեմ է հանդես եկել այս իրադրության կարգավորմանը բռնի ուժով: Հունվարի 22-ին Վեհաժողովին քննարկվելու է զեկույցը Կոսովոյի ապագա կարգավիճակի հարցով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: