31 հուլիսի 2017 - 16:53 AMT
iPhone 8-ում կարող է դեմքերի տարբերակման համակարգ ներկառուցվել

Apple-ի HomePod սյունյակի ծածկագրում iPhone 8-ի մասին լուրերը հավաստիացում են ստանում: Հիշատակվում է պաշտպանության նոր եղանակը, ինչպես նաև կա սմարթֆոնի պատկերը: Մշակողները հայտնաբերել են, որ բազմաթիվ անգամ կրկնվում է BKFaceDetect, տողը, որը, հավանաբար, վերաբերում է դեմքերի տարբերակման համակարգին: Ըստ լուրերի, այն աշխատելու է ինֆրակարմիր տեսախցիկի հիման վրա, որը սկանավորում է դեմքը, գրում է Lenta.ru-ն The Verge-ի վրա հղումով:

Բացի այդ, ծածկագրում հայտնաբերվել է iPhone 8-ի սխեմատիկ պատկերը: Այն լիովին համապատասխանում է նախկինում համացանցում տարածված լուրերին ու մակետներին: Այդպես՝ սմարթֆոնը կունենա ամբողջ ֆրոնտալ պանելի չափով էկրան՝ նվազագույն շրջանակով: Վերին մասում կլինի խոսակցային բարձրախոսի, տվիչների ու տեսախցիկի համար նախատեսված ճեղքը:

HomePod սյունյակը ներկայացվել է WWDC ամենամյա կոնֆերանսում հունիսին: Նոր iPhone-ը կներկայացվի 2017-ի աշնանը Apple-ի ամենամյա շնորհանդեսում: Ըստ վերջին տեղեկությունների, ընկերությունը միանգամից 3 սարք կթողարկի, որից 2-ը iPhone-ի ժամանակակից մոդելների մի փոքր բարելավված տարբերակը կլինի: