31 հուլիսի 2017 - 11:34 AMT
Թուրքիայի օդուժը ռմբակոծում է քրդերի դիրքերը հյուսիսային Իրաքում

Թուրքիայի ՌՕՈւ ստորաբաժանումները ռմբակոծում են Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերը հյուսիսային Իրաքում: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի օգոստոսի 31-ին տարածած հայտարարության մեջ:

Ըստ տեղեկատվության, թուրքական օդուժը ոչնչացրել է ՔԱԿ 2 հենակետ, սպանվել է 3 քուրդ զինյալ: Թուրքիայի ՌՕՈւ գործողությունը Իրաքի հյուսիսում շարունակվում է, գրում է Haqqin.az-ը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել էին, որ ռազմական գործողությունը շարունակվելու է մինչև ՔԱԿ լիակատար ոչնչացում: