22 հունվարի 2008 - 16:06 AMT
Ղարաբաղում «քրդական կայանների» մասին տեղեկատվության հեղնիակը բրիտանական մամուլն է
Լեռնային Ղարաբաղում PKK-ի գրոհայինների ուսումնական ճամբարների եւ կայանների գոյության մասին պնդումները անհիմն են եւ անհեթեթ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, այդ թյուր հայտարարությունները հայտնվել են բրիտանական մամուլում 4 տարի առաջ: «Որպես ճամբարներ նշված տեղերը իրականում հանդիսանում են քրդական եւ եզդիական գյուղեր»,- ասել է Կիրակոսյանը թուրքական Cumhuriyet թերթին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ 2007 թվականի դեկտեմբերին ադրբեջանական կողմը մեղադրել է, որ քուրդ գրոհայինները ռազմական պատրաստություն են անցնում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ճամբարներում: