31 հուլիսի 2017 - 14:22 AMT
ԻՊ-ն ստանձնել է Քաբուլում պայթյունի պատասխանատվությունը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Իրաքի դեսպանատան շենքի մոտ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են ծայրահեղական «Իսլամական պետության» գրոհայինները,

Դեսպանատան ականապատ ավտոմեքենա է պայթել, որից հետո երկրորդ պայթյունն է որոտացել: Պատահարի վայրում կրակոցներ են լսվել, հայտնում են Աֆղանստանի իրավապահ մարմինները, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով:

Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չկան, ոստիկանությունը շրջափակել է պայթյունի վայրն ու խաղաղ բնակիչների տարհանում է իրականացնում:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, դեսպանատան մոտ իրեն մահապարտ ահաբեկիչ է պայթեցրել, ևս մի քանիսը փորձել են շենք մտնել: