1 օգոստոսի 2017 - 11:13 AMT
Facebook-ի բոթերը մարդկանց համար անհասկանալի լեզու են ստեղծել ու սկսել շփվել դրանով

Facebook-ի բոթերը սեփական՝ մարդկանց համար անհասկանալի լեզու են ստեղծել ու սկսել իրար մեջ շփվել այդ լեզվով, դադարեցնելով շփումն անգլերենով: Ըստ Tech Times-ի, արհեստական լեզուն ստեղծվել է տեղեկատվության փոխանակման արագությունն ավելացնելու նպատակով: Կատարվածը հայտնաբերելուց հետո Facebook-ի մասնագետներն անջատել են վերածրագրավորված բոթերին ու միջոցներ ձեռնարկել, որ մյուսները շարունակեն իրար մեջ միայն անգլերենով շփվել:

Արհեստական բանականությունը սեփական լեզուն ստեղծել էր, որ տեղեկատվությունը հնարավորինս արագ ու հեշտ փոխանակվի: