1 օգոստոսի 2017 - 15:45 AMT
Word-ում տեքստը բարձրաձայն արտասանելու հնարավորություն կավելանա

Microsoftը Word-ում հավաքված տեքստերը բարձրաձայն արտաբերելու հնարավորություն է ավելանալու։

Ինչպես հայտնում է The Verge-ը, նոր հնարավորությունը կհայտնվի 2017-ի օգոստոսին՝ օպերացիոն համակարգի հերթական թարմացումից հետո։

Read Aloud գործառույթը նման է ավելի վաղ գործարկված Read Mode-ին՝ այն տարբերությամբ, որ թույլ է տալիս հնչեցնել այն արագ կամ դանդաղ, ընտրել ձայնը և միանգամից փոփոխություններ անել։

Նոր ֆունկցիան կավելանա, մասնավորապես, դիսլեքսիայով տառապող մարդկանց օգնելու համար։