2 օգոստոսի 2017 - 17:26 AMT
Հայաստան 30 օր բնական գազ չի մատակարարվի

Օգոստոսի 3-ից 30 օրով Հայաստան բնական գազի մատակարարումը կդադարեցվի: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը։

Պատճառը Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներն են: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: