3 օգոստոսի 2017 - 14:43 AMT
ԵՊՀ-ն 500 ուսանողի համար հանրակացարան կունենա

ԵՊՀ-ն 500 ուսանողի համար նախատեսված հանրակացարան է կառուցում։ Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ կայքը՝ բուհի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին հղում անելով։

Հանրակացարանն ունենալու է երկտեղանոց սենյակներ՝ առանձին լվացարաններով։ Լինելու է մեկ մեծ ճաշարան, և յուրաքանչյուր հարկում` խոհանոց:

Նրա խոսքով, շինարարությունն ընթանում է ամերիկահայ բարերար Ջորջ Ասատուրյանի՝ ԵՊՀ-ին կտակած է $1.000.000, ինչպես նաև համալսարանի սեփական միջոցներով։

Շինարարական աշխատանքներն ամենայն հավանականությամբ կավարտվեն 2018 թվականի ամռանը: