4 օգոստոսի 2017 - 11:23 AMT
Մատենադարանին 15-րդ դարի ձեռագիր է փոխանցվել

Մատենադարանին 15-րդ դարի ձեռագիր-աղոթարան է փոխանցվել։ Ինչպես հայտնում է Asbarez-ը, ձեռագիրը նվիրաբերել է Դադայանների ընտանիքը, որը պահել է այն մեկ դարից ավել։

Ցեղասպանությունից հետո ձեռագիրն Արևմտյան Հայաստանից բերվել էր Երևան, այնուհետև՝ տարվել Ֆրանսիա, ապա՝ ԱՄՆ։

Ձեռագիրը Չարսանջակ գավառակի Գոդարիչ գյուղից է, որտեղ գտնվում էր Սուրբ Գևորգ վանքը։ Դրա հեղինակը Խջան Ալեքսանն է, որն այն նվիրել էր իր եղբորը՝ Գաբրիելին։ 1753-ին ձեռագիրն արծաթե պատյանով էր պատվել: