4 օգոստոսի 2017 - 13:13 AMT
iPhone 8-ի տեսախցիկը 4K վիդեոներ կձայնագրի վայրկյանում 60 կադր արագությամբ

iPhone 8-ի հիմնական տեսախցիկը կկարողանա 4K վիդեոներ ձայնագրել վայրկյանում 60 կադր արագությամբ:

GsmArena-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնի է դարձել նոր սմարթֆոնի ծրագրային ապահովման կոդի մի մասի վերլուծությունից, որը հայտնվել էր համացանցում:

Տեղեկատվության արտահոսքի հիման վրա նաև ենթադրում են, որ նման ֆունկցիա կունենա նաև նոր ֆլագմանի դիմային տեսախցիկը:

Բայց վերլուծաբաններից շատերը կասկածի տակ են դնում նման հնարավորությունը՝ նշելով, որ Apple-ը, հավանաբար, նման նորամուծություն կներդնի մի քանի տարի անց միայն, երբ համապատասխան հիմնական տեսախցիկ ստեղծի:

Նոր iPhone-ը կներկայացվի արդեն սեպտեմբերին: Վերլուծաբաններից շատերը նկատելի ռեդիզայն են ակնկալում՝ պայմանավորելով դա iPhone-ների թողարկման 10-ամյակով: