4 օգոստոսի 2017 - 15:11 AMT
«ՄՅՈՒ»-ն առաջադրել է Մխիթարյանին, Պոգբային ու Իբրահիմովիչին Եվրոպայի լիգայի լավագույն խաղացողի կոչմանը

«Մանչեսթեր Յունայթեդը» նոմինացրել է Հենրիխ Մխիթարյանին, Պոլ Պոգբային ու Զլաթան Իբրահիմովիչին Եվրոպայի լիգայի լավագույն խաղացողի կոչմանը։Այս մասին է հայտնում ակումբի պաշտոնական կայքը։

Պոգբան ու Մխիթարյանը դարձել են Եվրոպայի լիգայի եզրափակիչում Ամսթերդամի «Այաքսի» դարպասը խփած 2 գոլի հեղինակը։

Իբրահիմովիչն ու Մխիթարյանը վեցական գնդակ են խփել Եվրոպայի լիգայի վերջին խաղաշրջանի ընթացքում։

Ընդ որում, Իբրահիմովիչը վաղաժամ լքել էր պայքարն «Անդերլեխթի» հետ հանդիպման ընթացքում ստացած ծանր վնասվածքի պատճառով։