4 օգոստոսի 2017 - 17:24 AMT
Կեղծ փողեր իրացնելու փորձի համար ոստիկան է ձերբակալվել

Պարեկապահակային գնդի վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի ոստիկանը Արմավիրի տարադրամի փոխանակման կետերից մեկում փորձել է իրացնել 5000 ռուբլիանոց կեղծ թղթադրամներ։

Փոխանակման կետի աշխատակիցը, սակայն, նկատել է կեղծիքը։ Այնուհետև, հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայության հաղորդմամբ, դեպքի առիթով քրգործ է հարուցվել։

Դեպքի առթիվ նշանակվել է դատափաստաթղթաբանական փորձաքննություն։ Պարզվել է, որ կեղծ թղթադրամները պատրաստված են համակարգչային շիթային գունավոր տպիչի միջոցով:

Կատարվում է նախաքննություն: