5 օգոստոսի 2017 - 11:49 AMT
Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը ոչ ոքի է խաղացել Կարյակինի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացքող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկության երրորդ տուրի բոլոր պարտիաներում գրանցվել են ոչ ոքի արդյունքներ:

Լևոն Արոնյանը միավորը կիսել է Սերգեյ Կարյակինի հետ: Հայ գրոսմայստերը 1.5 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում:

Արոնյանի հաջորդ մրցակիցը Վիշվանաթան Անանդն է: