5 օգոստոսի 2017 - 15:50 AMT
ՊԲ․ Շփման գծում հարաբերական անդորր է

Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ, նշված ժամանակահատվածում, բացի հրաձգային տարբեր զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև 60 մմ ականանետեր, ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 110 անգամ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները: