5 օգոստոսի 2017 - 15:03 AMT
Շոգ է լինելու. Օգոստոսի 6-8-ը ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

Օգոստոսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39...+41 աստիճան տաքություն և բարձր հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն ամսի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: