7 օգոստոսի 2017 - 11:51 AMT
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի երիտասարդական ԱԱ արծաթե մեդալակիր

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը չեմպիոնության համար գոտեմարտել է իրանցի Ամին Յավար Կավիյանինեժադի հետ և հավասար պայքարում զիջել մրցակցին՝ արծաթե մեդալ նվաճելով:

Բրոնզե մեդալի համար պայքարում 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը նույնպես միավորների հավասարությամբ պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սևերշաևին, տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանն էլ պայքարից դուրս է մնացել քառորդ եզրափակչից: