10 օգոստոսի 2017 - 11:44 AMT
Սինքֆիլդի գավաթ․ Արոնյանը հաղթում է Նակամուրային ու դառնում գավաթի առաջատարներից

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սևերով հաղթել է Հիկարու Նակամուրային: Հայ գրոսմայստերն այժմ ունի 4.5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Նույնքան միավոր ունեն նաեւ Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Վիշվանաթան Անանդը:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Պյոտր Սվիդլերն է:

Հաղթանակի արդյունքում Արոնյանը բարձրացել է ՖԻԴԵ դասակարգման աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ զիջելով Կարլսենին 16 միավոր։