10 օգոստոսի 2017 - 13:12 AMT
Կառավարությունը ծրագրում է պահպանել էլէներգիայի գործող սակագները մինչև 2036 թվականը

ՀՀ Էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ծրագրով Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա: Այս մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների Աշոտ Մանուկյանը Կառավարության նիստի ընթացքում, հայտնում է «Այսօր»-ը։

Նրա խոսքով, փոխվարչապետի ու ֆինանսների նախարարի հետ քննարկվում է պայմանականորեն կայունացման հիմնադրամի ստեղծումը․ այն թույլ կտա պահպանել ներկայիս սակագները։

Ծրագրի իրականացման համար նոր միջոցների հայթայթում է անհրաժեշտ։ Հիմնադրամը կօգնի բացառել արտաքին ազդեցությունը սակագների վրա։

Էլեկտրաէներգիայի թանկացումը 2015 թվականին սոցիալական ցնցումների պատճառ էր դարձել, երբ հազարավոր քաղաքացիներ փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով չեղարկել որոշումը։ Պայքարն ապարդյուն անցավ, ՀԷՑ-ը փոխանցվեց գործարար Սամվել Կարապետյանի ստրուկտուրաներին, որոնք մոտ մեկ տարի՝ կառավարության հետ համատեղ, սուբսիդավորեցին հին ու նոր տարիֆների տարբերությունը։

ՀՀ Էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հայեցակարգը հավանաբար երկու շաբաթից կներկայացվի կառավարությանը: