24 հունվարի 2008 - 15:08 AMT
Կոսովոյի անկախության մասին որոշումը թելադրված է կայունության եւ անվտանգության նկատառումներով
Միայն միասնական Եվրոպան կարող է այնպես անել, որ պատերազմն այլեւս չկիրառվի որպես հակամարտությաւնների կարգավորման քաղաքական միջոց, եւ միայն միասնական Եվրոպան կարող է ավելի լավ ապագա տալ տարածաշրջանի երկրներին: Այդ մասին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայտարարել է Ալբանիայի նախագահ Բամիր Տոպին:

Նրա խոսքերով, Կոսովոյի անկախության մասին որոշումը թելադրված է կայունության եւ անվտանգության նկատառումներով: «Կոսովոն եզակի դեպք է եւ այստեղ միակ հնարավոր փոխզիջումը Ախտիսաարիի ծրագիրն է»,-ընդգծել է Ալբանիայի նախագահը: Բամիր Տոպին նշել է նաեւ այն կարեւոր դերը, որ կատարում է Եվրոպայի Խորհուրդն, օգնելով Ալբանիային որքան հնարավոր է շուտ հասնել բարձր եվրոպական չափանիշների` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ոլորտներում, հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը: