10 օգոստոսի 2017 - 17:31 AMT
Դեբեդ գետի վրա նոր ՀԷԿ կկառուցվի

ՀՀ կառավարությունն օգոստոսի 10-ի նիստում հավանության է արժանացրել հանրապետության ու «Հայաստանի ներդրողների ակումբի» միջև Լոռու մարզում ՀԷԿ կառուցելու վերաբերյալ համաձայնագիրը»։

Կառուցվելիք «Շնող» ՀԷԿ-ը 76 ՄՎտ դրվածքային հզորություն կունենա, կկառուցվի Դեբեդի հունին։

Նախագիծը «Ներդրողների ակումբի» առաջին խոշոր գործարքն է լինելու։

«Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ: 2017 թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։

2017 թվականին ակումբը նախատեսում էր ՀՀ-ում իրականացնել 300 մլն դոլարի ներդրումային ծրագրեր։