24 հունվարի 2008 - 16:43 AMT
Փետրվարի 6-ին Երեւան է ժամանելու ԵՄ Եռյակը
Փետրվարի 6-ին Երեւան է ժամանելու ԵՄ Եռյակը Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Մեկօրյա այցելության ընթացքում քննարկվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագիրը 2008 թվականի համար, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,- ասել է Կարապետյանը: Նրա խոսքերով, պատվիրակության կազմում Հայաստան է այցելելու նաեւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Այցելության շրջանակներում ծրագրված են հանդիպումներ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ երկրի ղեկավարության հետ: