24 հունվարի 2008 - 18:20 AMT
Եթե Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրոպայի մի մասը, ապա նրան անհրաժեշտ է բարելավել խոսքի ազատության իրավիճակը
Եթե Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրոպայի մի մասը, ապա նրան անհրաժեշտ է բարելավել խոսքի ազատության իրավիճակը: Այդ մասին հայտարարել է Նիդերլանդների խորհրդարանի քրիստոնյա-դեմոկրատական խմբակցության ղեկավար Պիտեր վան Գեելը: Ինչպես հաղորդում է հոլանդական ռադիոն, քրիստոնյա-դեմոկրատները որպես կանոն աջակցում են Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը:

Նշենք, որ 2006 թվականին Նիդերլանդների խորհրդարանը օրենք է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ներկա դրությամբ, խորհրդարանականների մեծամասնությունը կոչ է անում Թուրքիային արգելել ՔՕ 301-րդ հոդվածը, որը սահմանափակում է խոսքի ազատությունը: