12 օգոստոսի 2017 - 16:32 AMT
Հակառակորդը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղութամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց

Օգոստոսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ` հրաձգային տարբեր զինատեսակներից հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Չնայած առաջնագծում պահպանվող հարաբերական հանգիստ իրադրությանը, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են իրականացնել զգոն և աչալուրջ մարտական հերթապահություն՝ իրենց ձեռքում պահելով մարտավարական նախաձեռնությունը: