14 օգոստոսի 2017 - 10:57 AMT
Խոսրովի արգելոցի հրդեհը մարել դեռ չի հաջողվում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Զիմա» կոչվող տարածքում բռնկված հրդեհը մարել դեռևս չի հաջողվել։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհվում է 200-250 հա բուսածածկ և անտառածածկ տարածք:

ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 14-ին, ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։ Դրանց մասնակցում է 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ:

Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս։

Ավելի վաղ հրեջ աշխատանքներին էին ներգրավվել նաև ՊՆ զինծառայողներ