14 օգոստոսի 2017 - 11:11 AMT
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Օգոստոսի 14-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +38-+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով: Հանրապետության տարածքում` օգոստոսի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանն ամսի 14-ին էապես չի փոխվի, 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում օգոստոսի 14-ին ցերեկը սպասվում է 37-39 աստիճան, 15-ին՝ 33-35 աստիճան, 16-ին և 17-ին՝ 31-33 աստիճան, 18-ին՝ 33-35 աստիճան տաքություն։