14 օգոստոսի 2017 - 14:43 AMT
Դի Կապրիոն կմարմնավորի դա Վինչիին

Օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն ֆիլմում կմարմնավորի Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, քանդակագործ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիին:

Դի Կապրիոյի համար այս դերն ինչ-որ առումով խորհրդանշական է, քանի որ, ընտանեկան լեգենդի համաձայն, ապագա դերասանի մայրը նրա անունն ընտրել է իտալացի նկարչի նկարներն ուսումնասիրելիս:

Դի Կապրիոն նաև այս պատմական կինոժապավենի պրոդյուսերն է, հաղորդում է Life.ru-ն: Հայտնի է դարձել նաև, որ ֆիլմի սյուժեն հիմնված է ամերիկացի լրագրող Ուոլթեր Այզեքսոնի գրքի վրա:

Ֆիլմը կէկրանավորի Paramount Pictures կինոընկերությունը, որը Universal-ի հետ երկարատև բանակցություններից հետո կարողացել է ձեռք բերել դրա իրավունքը: