14 օգոստոսի 2017 - 15:43 AMT
Խոսրովի արգելոցում հրդեհի դեմ պայքարին մոտ 1000 մարդ է ներգրավվել

Օգոստոսի 14-ին` ժամը 14:00-ի դրությամբ, Խոսրովի արգելոցում հրդերի վայրում գտնվում է 75 փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 աշխատակից, անտառտնտեսության 50 աշխատակից, 1-ին անցակետում են գտնվում մոտակա գյուղերի 60 գյուղապետ՝ մոտ 600 բնակչի հետ:

Այս մասին է հայտնում ՀՀ ԱԻՆ-ը։

Ավելի վաղ ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար կամավոր դեպքի վայր մեկնող քաղաքացիներին` «Խոսրովի անտառ» պետական արգելոց ժամանել, Ուրցաձորի տեղամասի առաջին պահաբաժնի ուղեկալից, որտեղ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները կհամակարգեն կամավորների ուժերի բաշխումը հրդեհված տարածքների տարբեր հատվածներում:

ՌԴ ԱԻՆ-ն, իր հերթին հայտարարել է հրդեհի դեմ պայքարի համար ՀՀ ԻԼ-76 օդանավ ուղարկելու մասին։

Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս։