16 օգոստոսի 2017 - 11:56 AMT
«Գահերի խաղի» հերթական սերիան պատահաբար եթեր է հեռարձակվել. Այն կարող է հայտնվել համացանցում

HBO Spain հեռուստաալիքը պատահաբար եթեր է հեռարձակել «Գահերի խաղը» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի 6-րդ սերիան։

Ինչպես հայտնել է Reddit-ում սերիան դիտած հեռուստադիտորդներից մեկը, հեռարձակումը տևել է մոտ մեկ ժամ։

Մի քանի հեռուստադիտող հայտարարել են, որ հասցրել են ձայնագրել մոտ կես ժաման տևողությամբ դրվագներ․ դրանք շուտով կարող են հայտնվել համացանցում:

Ավելի վաղ հաքերները համացանցում էին տեղադրել 7-րդ եթերաշրջանի չորրորդ սերիան՝ պաշտոնական հեռարձակումից մի քանի օր առաջ։ Ցանցահեններն ալիքից գումար են պահանջում արտահոսքը դադարեցնելու համար։

Համացանցում տեղադրվել էին նաև սերիալի 7-րդ եթերաշրջանի վերջին դրվագներն ու 8-րդ եթերաշրջանի ամբողջ սցենարը։