25 հունվարի 2008 - 17:24 AMT
Հայազգի ռազմագերին վերադարձվել է հայրենիք
Ադբրբեջանական կողմը Հայաստանին հանձնել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Համբարձում Ասատրյանին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հունվարի 25-ին Իջեւան-Ղազախ սահմանահատվածում տեղի ունեցավ ՀՀ ԶՈւ զինծառայող Համբարձում Մնացականի Ասատրյանի հանձնումը հայկական կողմին: