25 հունվարի 2008 - 18:08 AMT
ԵԽԽՎ մշակույթի հարցերի հանձնաժողովի զեկուցողը հաստատել է Հարավային Կովկաս այցելության իր մտադրությունը
ԵԽԽՎ մշակույթի, գիտության եւ կրթության հարցերի հանձնաժողովում քննարկվեց Հարավային Կովկաս փաստահավաք առաքելություն իրականացնելու խնդիրը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Քննարկման ընթացքում զեկուցող Էդվարդ Օ՛Հարան ամփոփելով Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակների հետ իր հանդիպումը, վերահաստատել է տարածաշրջանային այց իրականացնելու իր ցանկությունը` մշակութային ժառանգության մտահոգություն ներկայացնող տարածքներ անարգել մուտք գործելու, երկրների կողմից պատշաճ ծրագիր ներկայացնելու վերաբերյալ իր նախապայմանները կատարելու դեպքում:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց պատերազմի ընթացքում, դրա հետեւանքով, ինչպես նաեւ հրադադարից 11 տարի անց Հին Ջուղայի հայկական գերեզմանատան մշակութային հուշարձանների ոչնչացման միջեւ տարբերակում դնելու խնդրին: