19 օգոստոսի 2017 - 11:47 AMT
Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի ոսկե մեդալակիր

Սենթ Լուիսում ավարտվել է Grand Chess Tour-ի 4-րդ և վերջին փուլը, որի արդյունքներով մրցաշարի հաղթող է ճանաչվել հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։ Նա հաղթել է արագ շախմատի մրցաշարում։ Կայծակնայինում հաղթող է դարձել Սերգեյ Կարյակինը 13․5 միավորով, իսկ Արոնյանը 12․5-ով զբաղեցրեց 2-րդ տեղը։

Քանի որ հաղթողը որոշվում էր 2 մրցաշարի ընդհանուր հաշվարկով, Լևոն Արոնյանը 24․5 միավորովոսկե մեդալակիր դարձավ՝ 3 միավորով հետ թողնելով 2-3-րդ տեղերը կիսած Կարյակինին և Նակամուրային։