22 օգոստոսի 2017 - 11:31 AMT
Վարչապետ. Հաստատակամ ենք ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրման հարցում

Հայաստանը վստահ շարժվում է ԵՄ-ի հետ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Այս պահին մենք չենք տեսնում իրադարձությունների այնպիսի զարգացում, որ կբերի չստորագրման։ Բայց դա բանակցային գործընթաց է»,- Կարապետյանի խոսքերը մեջբերում է«Սպուտնիկ-Արմենիան»։

Ենթադրվում է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում։

Հայաստանը պետք է ստորագրեր ԵՄ հետ Ասոցացման ու Ազատ առևտրի համաձայնագրերը, սակայն 2013 թվականին՝ ՀՀ ու ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, Երևանը հայտարարեց ԵՏՄ-ին միանալու ցանկության մասին։ Որոշումը բերեց Ասոցացման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունների դադարեցմանը։