22 օգոստոսի 2017 - 22:51 AMT
Մաքսիմ Մանուկյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնություում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը հաղթել է բելառուս Ռադիկ Կուլիևին՝ ոսկի նվաճելով։

Մանուկյանը հաղթել է 5-0 հաշվով։

Ավելի վաղ 66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը 2-1 հաշվով պարտվել է ռուսաստանցի Արտյոմ Սուրկովին բրոնզի համար պայքարում։

Արթուր Ալեքսանյանը 88 կգ քաշային կարգում ոսկի է նվաճել՝ դառնալով աշխարհի եռակի չեմպիոն։