24 օգոստոսի 2017 - 17:49 AMT
Իբրահիմովիչը վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 1 տարվա պայմանագիր է կնքել շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի հետ։

BBC հաղորդմամբ, ակնկալվում է, որ Իբրահիմովիչը կվերադառնա ակումբ դեկտեմբերին։ Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ԱՊԼ նախորդ շրջանում ցուցադրած խաղից հետո կասկած չկա, որ Իբրահիմովիչը մեծ օգուտ կբերի թիմին։

«Նա վստահել է մեր հավատքը», - ասել է մարզիչը։

Իբրահիմովիչը միացել էր «Յունայթեդին» 2016-ի հուլիսին։ Ծանր վնասվածք ստանալուց հետո նա լքել էր ակումբը։ Մանկունիանցիների կազմում անցկացված 46 հանդիպման ընթացքում Իբրահիմովիչը 28 գնդակ էր խփել