Փարիզում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն օգոստոսի 25-ին բրոնզե մեդալ է նվաճել։
Երրորդ տեղի համար պայքարում հայ ըմբիշը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Անզոր Խիզրիեւին։
Բերիանիձեն առաջին անգամ է աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձել։
Այսօր՝ օգոստոսի 26-ին, ըմբշամարտի ԱԱ մրցումային վերջին օրը, պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի 74-65-70-97 կգ քաշային կարգերի ըմբիշները, տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:
Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ 74 կգ Գրիգոր Գրիգորյանն ու 97 կգ Գեորգի Կետոևը: Երկուսն էլ կմեկնարկեն որակավորման փուլից: Գրիգորյանի առաջին մրցակիցը Ճապոնիայի ներկայացուցիչ Սոհսուկե Տակատանին է, իսկ Կետոևինը՝ ֆրանսիացի Մաքսիմ Ֆրանսիոսը: