28 օգոստոսի 2017 - 14:46 AMT
Մինչև սեպտեմբերի 2-ը ՀՀ-ում տեղումներ չեն սպասվում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը:Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Մինչև ամսի 2-ը ներառյալ առանց տեղումների եղանակ է լինելու: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում նույնպես առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում: