28 օգոստոսի 2017 - 18:36 AMT
Քամին «Նաիրիտի» ծուխը կքշի Թուրքիա

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալներով ժամը 17-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք:

Դա նշանակում է, որ ծուխն Արարատյան դաշտավայրով կգնա դեպի Թուրքիայի տարածք։

Բռնկված հրդեհից զոհեր և տուժածներ չկան։ Առողջապահության նախարարության տեղեկացվմամբ, հրդեհի ծուխը վնաս չէ մարդու օրգանիզմի համար։

Նաիրիտ 1-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) հրդեհվել էր էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցել են 109 փրկարար ծառայող: