«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:
ԱԻՆ տեղեկացմամբ, օգոստոսի 29-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարայից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ:
Նաիրիտ 1-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) հրդեհվել էր էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցել են 109 փրկարար ծառայող: