Համբուրգում բռնցքամարտի աշխարհի առաջնությունն է, որտեղ Հայաստանի միակ ներկայացուցիչ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչ է անցել՝ առնվազն բրոնզե մեդալ ապահովելով: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:
Քառորդ եզրափակչում Բաչկովը միավորներով հաղթել է մոնղոլ Չինզորիգ Բատարշուխին,որը 2017-ի Ասիայի առաջնության փոխչեմպիոն էր։
Կիսաեզրափակիչ մենամարտերը կայանալու են օգոստոսի 31-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:Հովհաննես Բաչկովի մրցակիցը լինելու է կուբացի Էնդի Քրուզ Գոմեսը: