31 օգոստոսի 2017 - 19:03 AMT
Ադրբեջանցիները խոչընդոտել են պետսահմանին ԵԱՀԿ դիտարկմանը

Տավուշում՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Չինարի գյուղի մոտակայքում ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում պետք է անցկացներ, որի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Ըստ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտվել են:

«Նշված վայրից հեռացել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը»,- ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, չնայած ադրբեջանական կողմի խոչընդոտներ ստեղծելուն, դիտորդական խումբը կատարել է իր առաքելությունը, գրում է Panorama.am-ը: