1 սեպտեմբերի 2017 - 09:39 AMT
Ռումինիայում ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականը բաց մարզում է անցկացրել

Օգոստոսի 31-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կայացել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց էին մեդիայի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած երկրպագուների համար:

Թիմն աշխատել է տակտիկական նրբությունների, ստանդարտ իրավիճակների և հարվածների վրա, իսկ վերջում տեղի է ունեցել երկկողմանի խաղ, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: