1 սեպտեմբերի 2017 - 13:27 AMT
Apple-ի նոր iPhone-ների շնորհանդեսի օրը հայտնի է

Apple-ը հաստատել է նոր iPhone-ների շնորհանդեսի օրը՝ սեպտեմբերի 12-ը: Ինչպես ակնկալվում է, ընկերությունը կներկայացնի iPhone 8 նոր մոդելը, ինչպես նաև Apple Watch-ի, Apple TV-ի և iOS-ի թարմացումները, գրում է ՌԲԿ-ն The Verge-ի վրա հղումով:

Բացի այդ, միջոցառմանը կներկայացվեն iPhone 7 և 7 Plus-ի թարմացված տարբերակները անլար լիցքավորմամբ: Շնորհանդեսը կանցնի Կալիֆորնիայի Կուպերտինո քաղաքում, թատրոնում, որն անվանակոչված է ընկերության հիմնադիրներից Սթիվ Ջոբսի պատվին:

Samsung Electronics-ն օգոստոսի 23-ին ներկայացրեց իր նոր Galaxy Note 8 սմարթֆոնը: Շնորհանդեսն անցել է Նյու Յորքում: Նոր գաջեթն ունի 6,3-դյույմանոց էկրան և 2960x1440 պիքսել թողունակություն: