1 սեպտեմբերի 2017 - 13:17 AMT
Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) սեպտեմբերի 1-ին հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները: Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը՝ օգոստոսին զբաղեցրած 5-րդ հորիզոնականից բարձանալով 4-րդ հորիզոնական:

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցուցակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը: Ուժեղագույնների 100-յակում Հայաստանի ևս 2 ներկայացուցիչ կա՝ Սերգեյ Մովսիսյանը, որը զբաղեցնում է 72-րդ տեղը, և Վլադիմիր Հակոբյանը, որը 79-րդ հորիզոնականում է:

Ավելի վաղ Լևոն Արոնյանն առաջին տեղն էր գրավել արագ շախմատի և կայծակնային շախմատի մրցաշարում, որն անցնում էր ամերիկյան Սենտ Լուիսում: Ընդհանուր առմամբ նա հավաքեց 24,5 միավոր՝ դառնալով մրցաշարի հաղթողը: