1 սեպտեմբերի 2017 - 14:49 AMT
Լեռնագնացները Թուրքիայից պահանջում են հանել Արարատ բարձրանալու արգելքը

Լեռնագնացները և զբոսավարները հրապարակավ դիմել են Թուրքիայի իշխանություններին Արարատ բարձրանալու արգելքը հանելու պահանջով՝ վերելքի և զբոսաշրջության նպատակով:

«Արարատ լեռը արդեն 2 տարուց ավելի է, ինչ փակ է զբոսաշրջիկների համար, վերելքը նույնպես արգելված է: Թուրքիա այցելող օտարերկրացիները, հատկապես ամռանն ու աշնանը, ցանկանում են Արարատի գագաթը բարձրանալ Բայազեթի և Իգդիրի կողմից»,-ասվում է ուղերձում, հայտնում է Rusarminfo-ն թուրքական Sozcu-ի վրա հղումով:

2015-ի օգոստոսին Արարատ լեռան և հարակից տարածքները հայտարարվեցին «անվտանգության հատուկ գոտի» ՔԱԿ գրոհայինների դեմ ռազմական գործողությունների իրականացման պատճառաբանությամբ:

Ըստ թուրքական պարբերականի, Արարատի առանձին վայրերում այժմ ՔԱԿ ջոկատներ են տեղակայված, իսկ թուրք զինվորականները պարբերաբար տարբեր մարտական գործողություններ են իրականացնում նրանց չեզոքացման նպատակով: