1 սեպտեմբերի 2017 - 16:39 AMT
ՀՀ-ն միացել է SAP համալսարանական ալյանսին

Հայաստանը միացել է SAP համալսարանական ալյանսին: Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանն առաջինն է միացել դաշինքին, որի մասին համաձայնագիրը հանդիսովր պայմաններում ստորագրվել է սեպտեմբերի 1-ին:

Ռուս-հայկական համալսարանի բազայի հիման վրա կգործարկվի SAP Next-Gen Lab-ը՝ նորարարությունների և նեթվորքինգի կենտրոնը, որտեղ ուսանողները, տեխնոլոգիաներ ուսումնասիրելուց բացի, կաշխատեն ՀՀ-ում, ԱՊՀ-ում և աշխարհում SAP հաճախորդների և գործընկերների նախագծերի վրա:

Բուհը կմասնակցի SAP EMEA Academic Conference Karlsruhe կոնֆերանսին, որը կկայանա սեպտեմբերի 11-15-ը Գերմանիայում: Ռուս-հայկական համալսարանն ու SAP-ը նաև կաշխատեն Data Science ոլորտում համատեղ մագիստրոսական դասընթացի գործարկման ուղղությամբ:

«SAP-ը ծրագրային ապահովման և արդի մարտահրավերների թվային լուծումներ ապահովող համաշխարհային առաջատարներից է: Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց արդյունավետ գործակցություն հաստատել: Հուսով եմ, նոր սերունդը այդ գործակցության իրական շահառուն կդառնա»,-ասել է ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը:

SAP-ը կորպորատիվ հավելվածների համաշխարհային առաջատարներից է, ընկերությունն օգնում է ցանկացած կազմակերպության առավել արդյունավետ կառավարել բիզնեսը, լինի դա օժանդակ ծառայություն թե տնօրենների խորհուրդ, պահեստ թե խանութ, համակարգչային կամ բջջային հավելվածներ: SAP լուծումներից և ծառայություններից օգտվում է ավելի քան 345.000 հաճախորդ: