1 սեպտեմբերի 2017 - 17:16 AMT
Ուսումնական ծրագիր Պեկինում՝ $3500 կրթաթոշակով

Schwarzman Scholars հիմնադրամը մրցույթ է անցկացնում Պեկինի Սինհուա համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում մագիստրատուրայի 11-ամսյա կրթություն ստանալու համար։

Մրցույթը հաղթողների համար կազմակերպությունը կհոգա դեպի Պեկին և վերադարձի ճանապարհորդության ծախսերն ուսումնական տարվա սկզբում և վերջում, առողջապահության ապահովագրությունը, գրքերի, կացության ու վարձավճարների ծախսերը, կտրամադրի նոութբուք ու բջջային հեռախոս, ինչպես նաև՝ $3500 կրթաթոշակ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն 2017 թ․ սեպտեմբերի 28-ն է։

Մրցույթը բաց է մինչև 28 տարեկան, բակալավրի կրթություն ունեցող ուսանողների, ուսումն ավարտածների ու երիտասարդ մասնագետների համար՝ անկախ քաղաքացիությունից։

Մանրամասները հասանելի են հիմնադրամի կայքում։