1 սեպտեմբերի 2017 - 17:35 AMT
Երգչուհի Զառան՝ 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան

Ռուսաստանցի երգչուհի Զառան (Զարիֆա Մգոյան)՝ դարձել է 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան: Որպես առաջնության դեսպան երգչուհին ներկայացվել է սեպտեմբերի 1-ին՝ ՌԴ Սպորտի և կրթության կենտրոնում կայացած «Ֆուտբոլային դասի» ժամանակ:

«Հուսով եմ, որ կկարողանամ արդարացնել վստահությունը և արժանիորեն ներկայացնել աշխարհի առաջնությունը»,-ասել է երգչուհին, որը դաս է վարել դպրոցի աշակերտների համար, հայտնում է Rusarminfo-ն:

Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը տեղի կունենա ՌԴ-ում 2018-ի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Ռուսաստանն առաջին անգամ կընդունի աշխարհի առաջնությունը: Խաղերը կանցնեն ՌԴ 11 քաղաքում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սոչիում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում, Եկատերինբուրգում, Սամարայում և Սարանսկում: